ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Օրրանն» օգնում է տարեցներին

«Օրրանն» օգնում է տարեցներին
30.01.2014 | 11:42

Ըստ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության՝ 2014 թվականի փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից:
Տաք սնունդ ստանալու և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները «Օրրան» կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս ծրագիրը կազմվել է Երևանի «Օրրանի» տարեցների ծրագրի հիման վրա, որում` 2000 թվականից ի վեր, ավելի քան 55 տարեցներ են ընդգրկված:
Ներկայումս Վանաձորի «Օրրան» են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, ովքեր «Օրրանում» ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացների և մշակութային հարուստ ծրագրերի:
«Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի «Օրրանում»», – մեկնաբանում է կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը: «Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես օգնել Վանաձորի «Օրրանին, մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և արագորեն` մի քանի օրվա ընթացքում, արդեն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցներն օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան»:

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ